Նամակ-երկխոսությունը՝ ստեղծագործական երևակայության հնար

Նամակ-երկխոսությունը՝ ստեղծագործական երևակայության հնար

Մարինե Մարտիրոսյան

Գրավոր խոսքը սովորողի ներքին խոսքի, հույզերի, երևակայության, երազանքների, անհանգստությունների, հարցերի արտահայտման կենդանի միջոցներից է։ Երբ սովորողներին առաջարկում ես մտքերն արտահայտել գրավոր, սկզբում դժվարանում են, նախընտրում են բանավոր արտահայտվել։ Այդպես ավելի արագ է, սահուն։ Ընտրեցինք գրավորի մի հնար, երբ երկխոսում են նամակագրությամբ․ սովորողներին առաջարկեցի նամակ գրել ընկերոջը։ Ազատ թեմա էր, իրենք էին ընտրում, թե ինչի մասին կուզեին պատմել ընկերոջը։ Նյութը՝ դասարանական բլոգում։
easternschool