Գիտության հայկական հետքն ու նորարարությունը 

Գիտության հայկական հետքն ու նորարարությունը 

Տաթև Արզումանյան

Սեպտեմբերյան ուսումնական ակտիվ գործընթացի բաղադրիչներից է «Հայազգի գիտնականներ» նախագիծը, որի հիմնական նպատակն է ուսանողներին հաղորդակից դարձնել հայ մտքի մեծագույն նվաճումներին, բացահայտել այն հայազգի գործիչներին, ովքեր հիմնարար փոփոխությունների հիմք են դրել համաշխարհային գիտության մեջ:

Նախագիծն ստեղծում է կամուրջ անցյալի և ապագայի միջև՝ օգնելով ուսանողներին խորությամբ ուսումնասիրել գիտնականների կենսագրությունը, անցած ուղին և գյուտերը: Այն ոչ միայն զարգացնում է վերլուծական և հետազոտական հմտությունները, այլև տալիս է գործնական գիտելիքներ, որպեսզի ապագա մասնագետներն իրենք կարողանան վստահորեն ներկայացնել Հայաստանն ու հայ գիտնականներին օտարազգի զբոսաշրջիկներին: Ավելին՝ բլոգում։
college