Հարավային դպրոց-պարտեզի ամենափոքրերի առօրյայից
Ռուզան Ասատրյան
Հարավի 5 տարեկաններն ուրախ երաժշտական գնդակախաղի միջոցով ներկայացան, փոքրիկ տեղեկատվություն տվեցին իրենց մասին`միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Խաղն օգնում է անկաշկանդ, ազատ շփում-ծանոթացմանը, ապահովում է բոլորի ներգրավվածությունն ու մասնակցությունը, զարգացնում է բանավոր խոսքն ու արտահայտվելու ունակությունը, ինքնաներկայանալու հմտությունը։ Ավելին` բլոգում։
Կոմիտասյան երգերի ուսուցումը բլեյան դպրոցում ոչ թե որպես դաս է ընկալվում, այլ առօրյայի, խաղի ու կյանքի բնականոն մաս։ Բացօթյա երգեցողությունը հանում է սաների կաշկանդվածությունը, զարգացնում, ինքնավստահությունն ու ռիթմի զգացողությունը։ Ավելին` բլոգում։
Խաղի ընթացքում զարգանում են երեխայի ճարպկությունը, արագաշարժությունը, ուշադրությունն ու արձագանքման արագությունը: Խաղը նպաստում է թիմում համագործակցելու, կանոններին հետևելու և տարածության մեջ կողմնորոշվելու հմտությունների ձևավորմանը: Ապահովում է ուրախ ժամանց և շարժողական ակտիվություն: Ավելին` բլոգում։