Ուսումնական տարվա մեկնարկը Թռչկանի վեհությամբ․․․․․
Մարիամ Ասատրյան
Նոր ուսումնական տարին սկսվեց իսկական հայրենագիտական ու էկոլոգիական արկածով։ Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում արդեն տիրում էր աշխույժ ու ոգևորված մթնոլորտ. Քոլեջի առաջին կուրսի ուսանողները, դասավանդողները պատրաստվում էին ճանապարհ ընկնել դեպի Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը՝ Թռչկանի ջրվեժ։
Ի՞նչ տպավորություններ ունեն մասնակիցները`
- Արփինե Բադասյան՝ ․․․․․Եթե խոսենք վեհությունից, Հայաստանում բնության այդպիսի օրինակներից մեկը Թռչկանի ջրվեժն է։ Այն թափվում է վեհապանծ լեռների միջից և բախվում ներքևում գտնվող քարերին նրանց ուժ տալով։ Մի քանի օր առաջ ես կարողացա այդ պատվին արժանանալ և և զգալ այդ ուժը։ Թռչկանի մասին առաջին տպավորությունը ցնցող էր, ջրվեժն իր ամբողջ մեծությամբ մոռացության էր մատնում առօրյա հոգսերը, այն հարցերը, որոնք քեզ հուզում էին քաղաքում՝ բնության գրկում՝ Թռչկանի մոտ ոչինչ էին դառնում։ Երբ ես նայում էի Թռչկանին, ևս մեկ անգամ սիրահարվում էի հայրենիքիս՝ գիտակցելով, թե այն ինչքան է փոքր, բայց միևնույն ժամանակ մեծ․․․․․
- Դիանա Մելքոնյան՝․․․․․Այս արշավից ամենաշատը տպավորվեցի և հիացա այն պահով, երբ մենք անցանք ջրվեժի հետևի մասը։ Այդտեղ կանգնելն ուղղակի աննկարագրելի զգացողություն էր։ Ջրվեժի ջուրը թափվում էր մեզ վրա՝ ստեղծելով թարմություն։ Այդ պահին ես զգում էի ջրվեժի ամբողջ հզորությունն ու էներգիան․․․․․․
- Տաթև Ղազարյան՝․․․․Օրվա վերջում բոլորս բավականին կեղտոտ էինք, բայց ամենակարևորն այն էր, որ հոգում շատ լավ ու հաճելի զգացողություն էր մնացել։ Կարծում եմ՝ սա մեր կուրսի հետ անցկացրած ամենահիշվող օրերից մեկն էր․․․․․
Ամբողջական նյութը՝ բլոգում։