Փոքրիկ քայլ՝ մեծ հոգատարությամբ
Էմմա Աղաբաբյան
Արևմտյան դպրոց-պարտեզում երկարացված օրվա յուրաքանչյուր պահ կարող է դառնալ ուսումնական փորձառություն։ Երեք եղբայր՝ երկու երրորդցի սովորող և մեկ մանկապարտեզի սան, սննդի մնացորդները հավաքում ու տանում են Ուսումնական ագարակ՝ կենդանիների համար։ Ագարակը դպրոց-պարտեզի կենդանի ուսումնական միջավայրն է, որտեղ սովորողը ճանաչում է բնությունը, կենդանիներին, սովորում խնամել, պատասխանատվություն ստանձնել և իր ամենօրյա գործով օգտակար լինել։ Այս փոքրիկ նախաձեռնությամբ եղբայրները սովորում են կիսվել և հոգատար լինել կենդանի աշխարհի նկատմամբ։
Տեսանյութը՝ բլոգում։