Մամուլի ասուլիսի հրավեր

Մամուլի ասուլիսի հրավեր

COP17. Ահազանգ

Ի պաշտպանություն վտանգված Կրթական պարտեզի

Ուղղված է՝

Հարգելի՛ հասարակություն, Երևանի քաղաքապետ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Մարդու իրավունքների պաշտպան, քաղաքացիական հասարակություն, լրագրողներ, բնապահպաններ, երեխայի իրավունքների պաշտպաններ, անհանգիստ և հոգատար մարդիկ, բլեյան դպրոցի բարեկամներ.
❓Ի՞նչ է կատարվում
Տասնամյակների համառ ջանքերով ստեղծված և մեր սովորողների ու բնակիչների համար անվտանգ քայլքուղի դարձած «Կրթական պարտեզը» այս պահին ոչնչացվում է։ Կանաչ, խնամված և բաց միջավայրն անթույլատրելի կերպով փոխարինվում է պատերով ու ցանկապատերով: Սա ոչ միայն ուղիղ հարված է համակեցությանն ու բնությանը, այլև կոպտորեն խախտում է երեխաների ազատ և անվտանգ տեղաշարժի, մաքուր և ապահով շրջակա միջավայրում կրթվելու իրավունքը։
📢Մեր հրավերը և պահանջը.
Լռելը հանցակցություն է, իսկ ներկայությունը՝ կանաչ ու անվտանգ միջավայրի իրական պաշտպանություն:
Հրավիրում ենք բոլորիդ դեպքի վայր ուրբաթ օրը 11:00:
Մենք ձեզ սպասում ենք բոլոր տարիքի սեբաստացիներով: Եկե՛ք և սեփական աչքերով տեսե՛ք իրավիճակը: Միասին կանխենք անթույլատրելիի զարգացումը և ժամ առաջ վերականգնենք ավերվածը:
📍 Վայրը՝ Անդրանիկի 124
🗓️ 11.09.2026
🕐 11։00
MSKH