Դեպի Արագած

Դեպի Արագած

Քայլ առ քայլ դեպի բարձունք․ Սեբաստացիների վերելքը

«Այս օրն երկար կհիշեմ, որովհետև այն ոչ միայն ֆիզիկական մարտահրավեր էր, այլև իսկական արկած, որը մեծ հիշողություններ ու տպավորություններ թողեց։» Դավիթ Մկրտչյան 
«Տեսարանը վերևից հիանալի էր․ մենք դժվարությամբ բարձրացանք Արագածը, բայց հաստատ արժեր այդ տեսարանի համար բարձրանալ։» Ալեքս  Գևորգյան
«Հաճելի էր իմանալ, որ ես հաղթահարեցի իմ վախը և կարողացա հասնել նպատակիս։»  Եվա Պապյան

«Մի պահ հասավ այնպիսի վիճակի որ թվում էր այլևս չեմ կարող շարունակել բայց ես չհանձնվեցի և շարունակեցի բարձրանալ» Ազատ  Մաթար
 «Սա ինձ համար առանձնահատուկ վերելք էր, քանի որ արդեն հինգերորդ անգամն էր, որ բարձրանում էի Հարավային գագաթ։ Չնայած սա առաջին անգամը չէր, ամեն անգամ Արագած բարձրանալը իր հետ բերում է նոր զգացողություններ, արկածներ և հիշողություններ» Աիդա Աղագուլյան 





highschool