«Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծեր
Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի 3.2 դասարանի սովորողները շարունակում են անհատական բլոգներում պատմել իրենց ամառային հանգստից։ Սովորողները պատմում են ուսումնական ճանաչողական ճամփորդությունների, կարդացած գրքերի, նվեր ստացած հետաքրքիր խաղերի, նոր ընկերների և այլ ձեռքբերումների մասին։ Այս շրջանում շատ կարևոր ձեռքբերում էր բլոգավարությունը։ Սովորողների հետ հունիսին բացեցինք անհատական բլոգներ և այժմ մեդիահմուտ վարում են և տարածում իրենց ուսումնական նյութերը։ Նյութը` դասարանական բլոգում։