Կրթահամալիրի հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության մասին

Կրթահամալիրի հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության մասին

Իրավական հիմքեր և պարզաբանումներ

  1. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից
    • Հոդված 16․
      Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
      1.1. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝
      տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
      1.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին.
      1.2) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին
      տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
    • Հոդված 20․
      Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
      Սովորողն իրավունք ունի`
      1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
      2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
    • Հոդված 28․
      Սովորողի ծնողն իրավունք ունի`
      1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը
      4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում։

      Պարզաբանում։
    • Օրենքում լիցենզիայով հատկացված տեղերի մասին որևէ խոսք չկա։ Այս մասին ուրիշ իրավական ակտերում հիշատակումները սահմանափակում են սովորողի իրավունքները։
  2. ՀՀ ԿԳ նախարարի 2010թ․ N 1640-Ն հրաման «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն  հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին», ՀՀ ԿԳՄՍ նախարարի 19.05.2026թ. N 15-Ն հրամանով արված փոփոխություններով
    • 3. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող՝ https://hayt.emis.am/՝ «Դպրոց ընդունվելու հայտագրման համակարգ»-ի (այսուհետ՝ «Համակարգ») միջոցով ներկայացրած դիմումի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
    • 8․ Հայաստանի Հանրապետության մարզերի բոլոր այն բնակավայրերում (քաղաքներում, գյուղերում), որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից։
    • 11.1. Պետական ուսումնական հաստատության տասներորդ դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ուսումնական հաստատության սովորողները մանկավարժական խորհրդի որոշմամբ և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի համաձայն փոխադրվում են նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:
    • 11.3. Կրթության 3-րդ աստիճանում սովորողների ընդունելության համար ներքին ընթացակարգեր սահմանած հանրակրթական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ մասնագիտացված) սովորողների ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգի:
    • 15. Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:


      Պարզաբանում։
    • Կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, Ավագ դպրոցի կանոնադրություններով սովորողի ընդունելությունը կազմակերպում է ուսումնական հաստատության տնօրենը. «Սանը, սովորողը դպրոց-պարտեզ ընդունվում են կրթահալիրում սահմանված կարգով՝ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ՝ ծնող) և դպրոց-պարտեզի միջև կնքված ուսումնառության պայմանագրի հիման վրա: Ուսումնառության պայմանագրով որոշվում են սովորողի և դպրոց-պարտեզի փոխհարաբերությունները»:
    • Կրթահամալիրի հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողի ընդունելության կարգը (ներքին ընթացակարգ) հաստատված է կրթահամալիրի կառավարման խորհրդի կողմից։
    • Սովորողի ուսումնառության պայմանագրով՝ «3. Կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված են լրացուցիչ (վճարովի) կրթական ծառայություններ (այդ թվում՝ նաև) սովորողի ընդունելությունը դպրոց մուտքի ճամբարով, աշխատարանով»։.
    • Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային՝ հեղինակային հանրակրթական ծրագրերը այլ դպրոցներում ներդրված չեն, կրթահամալիրի դպրոց-պարտեզները, միջին դպրոցը, ավագ դպրոցը՝ որպես հեղինակային կրթական ծրագիր իրականացնող հաստատություն, ընդունելությունը հաստատություն իրականացնում են՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից։
  3. Հհանրակրթական ծրագրի սովորողի՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզ, միջին դպրոց, ավագ դպրոց ընդունելության կարգ
southschool