Արտանիշի վրանային ճամբարում

Ճամբար
Արտանիշի վրանային ճամբարում

Սոնա Փափազյան

Ամառը կրկին մեզ միավորեց՝ բնության, ճանապարհի, ընկերության և միասին սովորելու շուրջ։ 

Այս տարի հերթական անգամ ճամբարային օրեր անցկացրինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արտանիշի վրանային ճամբարում։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ ճամբարային առօրյան կիսում ենք Ազատանի կիրակնօրյա դպրոցի մեր ընկերների հետ, իսկ մեր կրթական կամուրջներն արդեն ութ տարվա պատմություն ունեն։ Ութ տարվա կրթական համագործակցություն, հարյուրավոր երեխաներ, հազարավոր հիշողություններ… և ամեն տարի համոզվում ենք, որ ամենաթանկ ձեռքբերումը մարդկանց միջև կառուցված կամուրջներն են։

Ճամբարի հաշվետվությունը՝ բլոգում։

MSKH westernschool