Նոր բացահայտումների ու ժպիտների օր
Էմմա Աղաբաբյան
Օգոստոսի 6-ը Արևմտյան դպրոցի ճամբարում լցվեց արևով, շարժումով, ստեղծագործությամբ ու երեխաների անկեղծ ժպիտներով։ Օրվա գեղեցիկ ընթացքին իր մասնակցությունն ունեցավ կամավոր Մանե Բոզոյանը։ Նա իր նվիրումով, եռանդով ու անմիջական շփմամբ ավելի ջերմացրեց մեր օրը։
Մանեի ներկայությունը ճամբարականների օրը դարձրեց ավելի աշխույժ ու հետաքրքիր։ Նա կարողացավ երեխաների հետ ստեղծել համագործակցության այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն ազատ, կարևոր ու ներգրավված էր զգում։ Խաղը, շփումը, նոր գաղափարներն ու միասին ստեղծելու ուրախությունը դարձան օրվա ամենագեղեցիկ դրվագները։