Ճամբար, որտեղ ամառը հիշարժան է դառնում
Քնարիկ Հակոբյան
Այսօրվա ճամբարային օրը հագեցած էր մարզական խաղերով, հետաքրքիր մրցույթներով և բարձր տրամադրությամբ։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին տարբեր խաղերի՝ դրսևորելով ճարպկություն, համագործակցելու կարողություն։ Օրվա կարևոր իրադարձություններից էր նաև մասնակցությունը «ուրբաթ համերգին», որը նվիրված էր սփյուռքահայ պատանիների երկշաբաթյան համատեղ «Յառաջ» ճամբարի մասնակիցների հրաժեշտին և կրթահամալիրում անցկացրած օրերի ամփոփմանը։ Համերգը ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում միավորեց բոլոր ներկաներին՝ դառնալով մշակութային գեղեցիկ հանդիպում՝ հիշեցնելով, որ ճամբարի նպատակը միայն խաղերի ու ժամանցի կազմակերպումը չէ, այլ նաև մարդկանց, մշակույթների և սրտերի միավորման հրաշալի հնարավորություն։
Տեսանյութը՝ բլոգում։