Միջազգային ճամբարի ամփոփում բլեյան դպրոցում

Հայտարարություն
Միջազգային ճամբարի ամփոփում բլեյան դպրոցում

Հրավեր

Սիրելի՛ բարեկամ․
Հուլիսի 13-24-ը կրթահամալիրի ճամբարներում են նաև Օդեսայի հայ-ուկրաինական դպրոցի սովորողների, արևմտահայերենի «Յառաջ» կենտրոնի համագործակցությամբ՝ սփյուռքահայ երեխաների խմբերը։ Միջազգային ճամբարներն ամփոփվում են կլոր սեղանով, որտեղ ճամբարականները կփոխանցեն իրենց երկշաբաթյա գործունեության տպավորությունները, կքննարկենք գործընկերության հաջորդ փուլի, զարգացման առաջարկներ։
Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու կլոր սեղան-քննարկումներին՝ 
  • հուլիսի 24-ին՝ 15։00, «Յառաջ» արևմտահայերենի ճամբարի  (հասցե՝ Ա. Բաբաջանյան 25, Մայր դպրոց)
  • հուլիսի 25-ին՝ 12։00, հայ-ուկրաինական ճամբարի (հասցե՝ Անդրանիկի 92/1, կրթահամալիրի քոլեջ)
MSKH