Ամառային ճամբարի ամփոփում. 13-17 հուլիսի
Ալվարդ Անդրեասյան
Ահա և ավարտվեց մեր ճամբարային հերթափոխը՝ լի գեղեցիկ տպավորություններով, ջերմ շփումներով և ուրախ պահերով։ Որպես ճամբարի ղեկավար՝ ուրախ եմ, որ այս օրերի ընթացքում կարողացանք երեխաների հետ ոչ միայն սովորել, ստեղծագործել ու մարզվել, այլև ձևավորել համագործակցության, փոխօգնության և ընկերության գեղեցիկ մթնոլորտ։ Շնորհակալ եմ բոլոր ճամբարականներին ակտիվ մասնակցության, ժպիտների և անմոռանալի հիշողությունների համար։ Վստահ եմ՝ այս ճամբարային օրերը դեռ երկար կմնան մեր բոլորի հիշողություններում, իսկ նոր հանդիպումները կլինեն նույնքան ջերմ և սպասված։
Ամփոփումը՝ բլոգում։