Ամառային համագործակցային ճամբար
Ալվարդ Անդրեասյան
Ամառային ճամբարի այս օրը դարձավ իսկական տոն։ Մեզ հյուր էին եկել «Սեբաստացիներ» հիմնադրամի աջակցությամբ կրթահամալիրում մեկնարկած կրթահամալիրի սովորողների և սփյուռքահայ պատանիների համատեղ երկշաբաթյա «Հառաջ» ճամբարի մասնակիցները։ Միասին նշեցինք ծիսական Վարդավառը, զրուցեցինք տոնի խորհրդի ու ավանդույթների մասին, ջրախաղեր, ազգային և լողափնյա խաղեր խաղացինք։ Ճամբարային օրը ամփոփեցինք հիշողությունը զարգացնող հետաքրքիր խաղերով։
Ավելին՝ բլոգում։