Բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստում

Բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստում

Արևիկ Ներսիսյան, Գոհար Բալջյան

Հունիսի 14-ին՝ ժամը 10։00-ին, սկսվեց Բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստումը։ Այն այս անգամ երկու հոգով էին համակարգում ՝ Գոհար Բալջյանը և ես՝ Արևիկ Ներսիսյանս։ Ըստ աշխատակարգի՝ վերապատրաստվողների հետ հանդիպեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում։ Նրանք տասներեքն էին։ Ծանոթացանք վերապատրաստվողների հետ, ներկայացրինք կրթահամալիրում աշխատանքի անցնելու կարգը, պատասխանեցինք նրանց հարցերին։ Այնուհետև շրջեցինք Մայր դպրոցի տարածքով, եղանք մարզասրահներում, լաբորատորիաներում, դահլիճներում։ Այնուհետև վերադարձանք գրադարան և ծանոթացանք Կրթահամալիրի մեդիա հարթակներին։

Նյութին ավելի մանրամասն ծանոթացե՛ք այստեղ․․․

MSKH