Քոլեջի ուսանողները շարունակում են ամփոփել ուսումնական տարին։
Մարիամ Ասատրյան
Քոլեջի սովորողներն ակտիվորեն ներգրավված են եղել կրթահամալիրային խոշոր նախագծերում․ «Դիջիթեք 2026» ստուգատեսի համակարգում և թվային հմտությունների արդյունքների ներկայացում։ Մարզական և ձմեռային ստուգատեսներ: Սովորողների ֆիզիկական կոփվածության, մարզական հմտությունների ամփոփում`
- Յանա Հարությունյան՝․․․Ուզում եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել և ճիշտ հաստատություն եմ ընտրել սովորելու համար։ Շատ կարևոր է, որ վայրը հոգեհարազատ դառնա։ Քոլեջի պատերի մեջ այս մի տարվա մեջ այնքան հիշողություններ կան, այնքան լավ ու նոր զգացողություններ։ Ես ուրախ եմ, որ եկա հենց այստեղ։ Քոլեջն ինձ սովորեցրեց ունենալ սեփական կարծիք, ինքնարտահայտվել․․․․․․
- Լանա Ազիրյան՝․․․․Ուրախ եմ, որ ընտրել եմ հենց մեր քոլեջը, քանի որ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը ինձ տվել է ոչ միայն գիտելիք, այլև գեղեցիկ հիշողություններ, իսկական ընկերներ և շատ դրական զգացողություններ։ Վստահ եմ, որ այս ուսումնական տարին երկար ժամանակ կմնա իմ կյանքի ամենահիշարժան շրջաններից մեկը․․․․․
- Աստղիկ Վարդանյան՝․․․․․Այս մեկ տարվա ընթացքում քոլեջը ինձ համար դարձավ ոչ միայն կրթություն ստանալու վայր, այլև ինքնաբացահայտման, զարգացման, նոր փորձառությունների և հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու միջավայր։ Այս տարին լի էր նոր գիտելիքներով, ձեռքբերումներով, մարտահրավերներով և հիշարժան պահերով, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ անձնական և մասնագիտական զարգացման վրա․․․․․
- Մարիաննա Սարգսյան՝․․․․․Այս ուսումնական տարին ինձ համար մեծացման, սեփական սահմանները փորձարկելու ու ամենակարևորը՝ ինձ գտնելու շրջանն էր։ Ես դարձա ավելի ինքնուրույն, ավելի վստահ, բայց միևնույն ժամանակ՝ ավելի ուշադիր այն փոքրիկ մանրուքների նկատմամբ, որոնք իմ կյանքը իսկապես գեղեցիկ են դարձնում․․․․․
- Սոնա Արզումանյան՝․․․․․տարին շատ նպաստավոր էր մասնագիտական աճի առումով, ես ոչ միայն բարելավեցի իմ մասնագիտական, լեզվական հմտությունները, այլ նաև այս տարին տվեց ինքնավստահություն, հանդես եկա գիտաժողովի ժամանակ՝ ներկայացնելով մեր քոլեջի «Եռալեզու» նախագիծը, առաջին անգամ հանդես եկա, որպես զբոսավար և իրականացրերի քաղաքային տուր․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։