2025-2026 ուսումնական տարվա փորձառնության ամփոփում։
Մարիամ Ասատրյան
Քոլեջի սովորողներն ակտիվորեն ներգրավված են եղել մասնագիտական փորձառնությունների, ինչի մասին կարող եք կարդալ ստորև՝
- Ռոզի Ղազարյան՝․․․․ուսումնական տարվա կարևոր մաս են կազմել ճամփորդությունները։ Մասնագիտական այցերի ընթացքում եղել ենք Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ ծանոթացել ենք ուսանողների դիպլոմային աշխատանքներին և ստեղծագործական մոտեցումներին․․․․
- Անժելա Դադոյան՝․․․․հաջորդ կիսամյակին ցանկանում եմ մասնակցել ավելի շատ պրակտիկաների, ճամփորդությունների, ինչպես նաև մեծ հաճույքով կգնայի հանդիպումների․․․․․
- Մհեր Կիրակոսյան՝․․․․ ինձ հետաքրքիր էր հասկանալ, թե ինչպես է աշխատում տնտեսությունը, ինչպես են կառավարվում բիզնեսները և ինչ ազդեցություն ունեն տնտեսական գործընթացները մարդկանց կյանքի վրա։ Այդ դասերը ինձ համար ոչ միայն օգտակար էին, այլև հաճելի․․․․
- Իլոնա Ֆրանգուլյան՝․․․․ամենակարևորներից էր այս տարի ինձ համար՝ ուսումնական պրակտիկան էր Best Western Plus Congress հյուրանոցում, որը տևեց երկու ամիս։ Այս երկու ամսվա ընթացքում ես մանրամասնորեն իմացա հյուրանոցի ընդունարանի աշխատակցի աշխատանքի մասին, փորձեցի ինձ այդ դերում։ Իմացա ինչպես է աշխատում հյուրանոցի ներքին խոհանոցը։ Ուսումնական պրակտիկայի մասին ունեմ գրառումներ իմ բլոգում․․․․
- Արփինե Ասատրյան՝․․․․․այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր նախագծային աշխատանքներ, ուսումնական նյութեր և ճամփորդություններ․․․․
- Անաստասիա Չերնյախովսկայա՝․․․․այս ուսումնական տարին ինձ համար դարձավ մասնագիտական աճի հագեցած և բազմակողմանի շրջան։ Տարվա ընթացքում ես հետևողականորեն աշխատել եմ ուսումնական ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերի վրա՝ միաժամանակ մասնակցելով արտաքին միջոցառումների, մրցույթների և ինքնուրույն նախաձեռնությունների, որոնք միասին ձևավորեցին իմ զարգացման ամբողջական պատկերը՝ որպես մոդելավորող և հագուստի դիզայներ․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։