«Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն ամփոփում են ուսումնական տարին։
Մարիամ Ասատրյան
Ի՞նչ մասնագիտական նոր ձեռքբերումներ ունեցան այս տարի երկրորդ կուրսն ավարտող ուսանողները, կարող եք ծանոթանալ ստորև՝
- Հրաչյա Աղեկյան՝․․․․այս ուսումնական տարին ինձ համար բավականին հագեցած, փորձառություններով լի և զարգացնող տարի էր։ Տարվա ընթացքում ունեցել եմ ինչպես հաջողություններ և հետաքրքիր նախագծեր, այնպես էլ դժվարություններ, որոնք օգնեցին ավելի փորձառու և պատասխանատու դառնալ․․․․․
- Նատալի Կարապետյան՝․․․․․․այս ուսումնական տարին ինձ համար հանդիսացավ մասնագիտական աճի, նոր գիտելիքների բացահայտման և գործնական հմտությունների զարգացման կարևորագույն փուլ։ Ուսումնառության ընթացքում ես հնարավորություն ունեցա ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել տարբեր դիսցիպլիններ, այլև իրականացնել մի շարք միջդիսցիպլինար նախագծեր, որոնք զարգացրեցին իմ վերլուծական և ստեղծագործական մտածողությունը․․․․
- Անի Բալայան՝․․․․․ սկսեցի ավելի վստահ զգալ ինձ տարբեր նախագծերում, ստեղծագործական աշխատանքներում և համագործակցային միջավայրում։ Այս տարին լի էր փորձառություններով, նոր ծանոթություններով, ստեղծագործ գաղափարներով, դժվարություններով և կարևոր ձեռքբերումներով, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ զարգացման վրա․․․․․
- Լինա Մկրտչյան՝․․․․այս տարվա ընթացքում մասնակցել ենք տարբեր մրցույթների։ Հիշարժան մրցույթներից մեկը տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանում, որտեղ մենք պետք է պատի համար նկար ստեղծեինք։ Թեև առաջին տեղը չզբաղեցրեցինք, մրցույթին մասնակցելը շատ հետաքրքիր և հաճելի փորձ էր․․․․․
- Ալբերտ Գզիրյան՝․․․․ այս տարին ինձ համար կարևոր փուլ էր, որովհետև զգում եմ, որ շատ բան եմ սովորել և ավելի հստակ եմ պատկերացնում, թե ինչ ուղղությամբ եմ ուզում զարգանալ ապագայում․․․․․․
- Նվարդ Ղահրամանյան՝․․․․այս ուսումնական տարին ինձ համար դարձավ ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ինքնաճանաչման, ստեղծագործական վերափոխման և մասնագիտական հասունացման մի ամբողջ ճանապարհ։ Եթե տարվա սկզբում ես պարզապես փորձում էի գտնել իմ տեղը տարբեր հետաքրքրությունների և նպատակների մեջ, ապա տարվա ավարտին արդեն զգում եմ, որ ձևավորվել է ավելի վստահ, նպատակասլաց և ստեղծագործ անհատականություն․․․․․
- Հասմիկ Սիրեկանյան՝․․․․․Этот учебный год для меня был насыщенным, полным открытий, проектов и новых впечатлений. Всё началось с конкурса «Дед Мороз», где я представила свой проект, посвящённый детям, которым преподаю уроки уже целый год. Это был особенный момент: я вложила в работу душу, и результат оказался успешным — мой проект выиграл. Для меня это стало важным признанием, ведь он отражал мою любовь к детям и желание делиться знаниями․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։