Երկրորդ կուրսի ուսանողներն ամփոփում են ուսումնական տարին։

Երկրորդ կուրսի ուսանողներն ամփոփում են ուսումնական տարին։

Մարիամ Ասատրյան

Ճամփորդությունների միջոցով ուսուցումը մնում է գործունեության գլխավոր առանցքներից մեկը։ Այս տարի իրականացվել են մի շարք առանցքային նախագծեր.

  • Լիանա Խաչատրյան՝․․․․առանձնահատուկ հետաքրքրությամբ եմ մասնակցել եռալեզու նախագծերին, որոնց շրջանակում իսպաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացրել ենք Հայաստանի մարզերը, պատմամշակութային արժեքները և զբոսաշրջային առանձնահատկությունները։ Այս նախագիծը հնարավորություն տվեց զարգացնել ոչ միայն լեզվական գիտելիքներս, այլև ավելի լավ ճանաչել հայրենիքս․․․․
  • Երազիկ Հովհաննիսյան՝․․․ ինձ համար սա անձնական աճի, ինքնակրթության և գիտելիքները հարստացնելու իսկական տարի էր։ Նոր առարկաների, հատկապես մասնագիտական մոդուլների ուսումնասիրությունը չափազանց կարևոր դեր խաղաց մեր մասնագիտական ձևավորման հարցում, իսկ դասավանդողները դասերը վարում էին այնպես, որ ընթացքը միշտ լիներ հետաքրքիր ու ներգրավող․․․․
  • Էդիտա Ավետիսյան՝․․․․ժամանակը շատ արագ է անցում, դեռ երեկ առաջին կուրսի հաշվետվություն էի գրում, իսկ հիմա ավարտում եմ երկրորդ կուրսը: Այս տարին անցավ շատ լի տարբեր իրադարձություններով և նախագծերով, որոնք ինձ օգնեցին ձեռք բերել նոր հմտություններ․․․․․
  • Նիկոլայ Մամունց՝․․․Քոլեջում սովորելը օգնում է ինձ դառնալ ավելի ինքնուրույն և պատասխանատու մարդ։ Ես հասկացա, թե որքան կարևոր է ճիշտ տնօրինել ժամանակը և լուրջ վերաբերվել սեփական ապագային․․․․

Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։

 

college