Լուսաբացը Խուստուփի գագաթին. ապագա ուղեկցորդների առաջին լուրջ փորձությունը
Մարիամ Ասատրյան
Նախագիծը՝ Տիգրան Զոհրաբյանի
Հուլիսի 13-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ուսանողների ու դասավանդողների նախագծային խումբը հաղթահարեց Սյունյաց աշխարհի ամենավեհ ու խորհրդավոր բարձունքներից մեկը՝ Խուստուփ լեռը (3201 մ)։ Այս արշավն ինքնանպատակ չէր. մեր գլխավոր խնդիրն էր ձևավորել նախաձեռնող արշավականների մի կորիզ, ովքեր գործնականում կյուրացնեին լեռնային ուղեկցորդի հմտությունները՝ հետագայում իրենք ինքնուրույն խմբեր առաջնորդելու համար։
Մասնակիցների զգացմունքները, խորհուրդները կարող եք կարդալ ստորև՝
- Մայիս Գրիգորյան «Լուսանկարչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող`…..Խուստուփ մի լեռ, որը յուրաքանչյուր մարդ պարտավոր է կյանքում գոնե մեկ անգամ բարձրանալ, հիանալ նրա ամեն մի քարով ու ծառով, քանի որ նման վեհությունը պարզապես չի կարող անտեսված մնալ…..
- Արմինե Խամոյան «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող`….Իրականում այն զգացողությունները, որոնք ես ապրեցի, հնարավոր չէ արտահայտել խոսքերով, սակայն հույս ունեմ, որ ինձ մոտ ստացվեց հնարավորինս ներկայացնել կարդացողին իմ ապրումները…..
- Անժելա Դադոյան «Զբոսաշրջություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող ՝․․․․Խորհուրդ կտայի այն մարդկանց, ովքեր ապագայում պատրաստվում են գնալ Խուստուփ՝ անպայման լինել շատ ուշադիր կոշիկների հարմարությանը, ունենալ ձեռնափայտ, մինչև Խուստուփ գնալը մի քանի համեմատած ավելի հեշտ բարձունքներ հաղթահարել, ունենալ պայուսակի մեջ մրգեր, չիր և առնվազն 1,5լ. ջուր, ինչպես նաև բարձրանալու ընթացքում կանգնել և հանգստանալ հնարավորինս քիչ: Ամեն կանգից հետո քայլելն ավելի դժվար է դառնում: Հոգնելու դեպքում խորհուրդ կտամ դանդաղ քայլել, բայց չկանգնել, և ամենակարևորը՝ չնստել․․․․
- Հայկ Խուդավերդյան «Շուկայաբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող ՝․․․․Որպես մարքեթինգի բաժնի ուսանող՝ այս արշավը ցույց տվեց, որ մարդիկ գնում են ոչ միայն լեռ բարձրանալու, այլ զգացողությունների, հիշողությունների և նոր ընկերությունների հետևից։ Նման նախագծերը պետք է ներկայացնել հենց այդ տեսանկյունից՝ պատմությունների, իրական մասնակիցների փորձի, հույզերի և գեղեցիկ տեսանյութերի միջոցով։ Այդպես մարդիկ կտեսնեն ոչ թե պարզապես արշավ, այլ մի փորձառություն, որի մասնիկը կցանկանան դառնալ․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։