Աշխատանքի ենք հրավիրում պատմության և հասարակագիտության դասավանդողի

Աշխատանքի ենք հրավիրում պատմության և հասարակագիտության դասավանդողի

Կրթահամալիրում պատմություն և հասարակագիտություն դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է հասարակագիտական առարկաներով,
  • տիրապետում է պատմության և հասարակագիտության դասավանդման տարբեր հնարքների,
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար,
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.

Կարողանում է.

  • կազմել պատմության և հասարակագիտության հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացների ծրագրեր,
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի համար,
  • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան,
  • ճամփորդել սովորողների հետ,
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Պահանջվող կարողությունները մասնագետը ձեռք է բերում-ներկայացնում կրթահամալիրում սահմանված կարգով ընդունելության փուլերի ժամանակ։ 

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կամ զանգեք՝ 74-72-46:

MSKH