Հեղինակային կրթական ծրագրում մի պաշտոնից մյուսին անցման կարգ
Հաստատված է
Կրթահամալիրի տնօրենի 15․09․2023թ․ թիվ 23-1087 հրամանով
Հեղինակային կրթական ծրագրում աշխատանքի փոփոխությունը (մի պաշտոնից մյուսին անցում) կարող է լինել աշխատողի հայտով և (կամ) դպրոցների, ուսումնական կենտրոնների ղեկավարների առաջարկով։ Երկարացված օրվա կազմակերպիչը, առարկայական դասավանդողը, կազմակերպիչը, այլ մանկավարժական աշխատող գրավոր դիմում են դպրոցի ղեկավարին, կադրերի տեսուչին՝ նշելով, թե ինչու են ուզում անցնել դասավանդման, ինչ դասընթաց են ուզում վարել։ Որպես աշխատանքը փոխելու հիմնավորում՝ հավակնորդը բլոգային հղումներով ներկայացնում է՝
- մանկավարժական բլոգը
- մանկավարժության լաբորատորիայում իրականացվող մշակումներին մասնակցություն
- հոդված
- ձևակերպված, մշակված, իրականացված նախագիծ, արդյունքներ
- մասնակցություն առարկայական ֆլեշմոբներին
- ճամփորդական նախագիծ։
Հայտը կամ առաջարկը ընդունվելու դեպքում մանկավարժական աշխատողը մեկամսյա ժամկետում ներկայացնում է՝
- դասընթացի ծրագիրը
- ուսումնական շրջանի, տարեկան նախագծերը։
- դասընթացի ծրագիրը
Ներկայացվող այլ պահանջներ.
- համապատասխան մասնագիտական կրթություն
- մասնագիտական խմբի ղեկավարի, դպրոցի, մանկավարժության լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարների երաշխավորությունները
- մասնախմբի
- մասնագիտական խմբի ղեկավարի, դպրոցի, մանկավարժության լաբորատորիայի, կենտրոնի ղեկավարների երաշխավորությունները
- մասնախմբի, մանկավարժական ակումբի հավաքներին, սեմինարներին մասնակցություն։