Բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստում

Հայտարարություն
Բլոգային-նախագծային ուսուցման քառօրյա վերապատրաստում

հուլիսի 14-17

Վերապատրաստումը կազմակերպվում է կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների,
Հեղինակային Ծրագրին ծանոթանալու ցանկություն ունեցող մարդկանց համար:
Վերապատրաստման բովանդակությունը՝
  • Ծանոթություն կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին
  • Ծանոթություն կրթահամալիրի առցանց հարթակներին
  • Ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին
  • Էլեկտրոնային փոստի գործածում. հմտություններ
  • Բլոգավարություն. հմտություններ
  • Նախագծային ուսուցում. նախագծերի մշակում, ներկայացում:
Վերապատրաստումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում։
Վերապատրաստվողը վերապատրաստմանը մասնակցում է անհատական համակարգչով (նոթբուք, նեթբուք)։
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Վերապատրաստող մասնագետ՝ Գոհար Բալջյան
MSKH