Սովորի՛ր, ստեղծի՛ր, դարձի՛ր մասնագետ՝ Սեբաստացի Քոլեջում
Ընդունելություն 2026-2027
2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն՝ բազմազան և պահանջված մասնագիտություններով։
Համակարգչային գեղարվեստական նախագծում — Ստեղծի՛ր թվային աշխարհ՝ գրաֆիկա, անիմացիա և 3D մոդելավորում։
Կրթության տևողությունը՝ 3 տարի։Շուկայաբանություն — Դարձի՛ր մարքեթինգի առաջատարը՝ տիրապետի՛ր բրենդինգին, թվային ռազմավարություններին և նորարար վաճառքի տեխնիկային։
Կրթության տևողությունը՝ 3 տարի։Հագուստի մոդելավորում և նախագծում — Ստեղծի՛ր նորաձևության ապագան՝ յուրօրինակ ոճերով և ժամանակակից տեխնոլոգիաներով։
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։Լուսանկարչական գործ – Պատմի՛ր պատմություններ լուսանկարներով՝ գեղարվեստական, ռեպորտաժային և կոմերցիոն հմտություններով։
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։Զբոսաշրջություն — Դարձի՛ր տուրիզմի մասնագետ՝ կազմակերպելով անմոռանալի ճամփորդություններ, բացահայտելով աշխարհը։
Կրթության տևողությունը՝ 3 տարի։Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն — Իմացի՛ր գինու պատրաստման ավանդույթներն ու նորագույն տեխնոլոգիաները՝ դառնալով մասնագետ գինեգործ։
Կրթության տևողությունը՝ 3,5 տարի։- 🖥Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի սպասարկում — Դարձի՛ր IT ոլորտի պահանջված մասնագետ՝ սովորելով սարքավորումների սպասարկում և ցանցերի կառավարում։
Կրթության տևողությունը՝ 4 տարի։ Նախադպրոցական կրթություն -Սովորի՛ր սանի անհատական զարգացման մեթոդները և կերտի՛ր հետաքրքրասեր սերունդ։
Կրթության տևողությունը՝ 2 տարի։
Հայտագրումն իրականացվելու է առցանց եղանակով՝ երկու քայլով.
Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման https://hayt-college.emis.am/ առցանց համակարգը բաց կլինի հուլիսի 10–ից։ Հայտերի ներկայացման վերաբերյալ առաջիկայում կներկայացվի ուղեցույց՝ ըստ հաջորդական քայլերի:
Ընդունելության ժամկետներ․
- Ոլորտային մասնագիտություններով՝ մինչև հուլիսի 24-ը՝ ժամը՝ 18։00-ն ներառյալ, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը ընկած ժամանակահատվածում։
- Ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը՝ 18։00-ն ներառյալ։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Դիմորդը` Համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար) և Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքը։
Դիմորդի հայտը պարունակում է ներքոնշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, իսկ դրա բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.
1) լուսանկար,
2) կրթության համար հիմք հանդիսացող սույն կարգի 61-րդ կետով սահմանված նախընտրած փաստաթուղթը, իսկ սույն կարգի 63-րդ կետով սահմանված դեպքում՝ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում լիազոր մարմնի տրամադրած համապատասխան փաստաթուղթը,
3) անձը հաստատող փաստաթուղթը՝ անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը և այլն` ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված տեսակների,
4) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը,
5) սույն կարգի 14-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,
6) տեղեկանք վերջին երեք տարում սովորած և ավարտած ուսումնական հատատության մասին,
7) տեղեկանք փաստացի բնակության վայրից։
Սույն կարգի 52-րդ կետով նախատեսված և ինքնաշխատ եղանակով ներբեռնված փաստաթղթերում սխալ կամ թերի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմորդը կարող է փոխարինել կամ լրացնել ճիշտ փաստաթուղթը, ինչպես նաև խմբագրել իր դիմումը, իսկ սույն կարգի 59-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվելու դեպքում՝ վերացնել չեղարկման պատճառն ու նորից ներկայացնել հայտը։
ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է Համակարգի միջոցով դիմորդների ներկայացրած հայտերը։
Հաստատման դեպքում դիմորդը Համակարգի իր անձնական էջերում տեսնում է այդ մասին հաղորդագրություն, չեղարկման դեպքում տեղեկանում է նաև չեղարկման պատճառի մասին։
Դիմորդի հայտը հաստատելու և ընդունելու պահից մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը դիմորդը կամ նրա ներկայացուցիչը (այդ թվում՝ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով լիազորված անձը) ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողով է ներկայացնում հայտում պարունակող փաստաթղթերի բնօրինակները։ Սահմանված ժամկետում դրանք չներկայացնելու կամ անհամապատասխանություն կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովը չեղարկում է տվյալ դիմորդի հայտը։
Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ՄՈՒՀ-ի ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.
1) դիմորդի դիմում հայտը և/կամ փաստաթղթերը թերի են և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այդ մասին նրան պատշաճ տեղեկացնելուց հետո՝ մինչև դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 ժամ առաջ.
2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած որակավորման համար Աղյուսակ 1-ով սահմանված մրցութային առարկայի գնահատականը կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր՝ 20 բալային սանդղակով։ Նշված հիմքով դիմում հայտը մերժվում է նույն օրը՝ այդ մասին հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով) տեղեկացնելով դիմորդին և միաժամանակ առաջարկվում այլընտրանքներ.
3) հիմնական կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար ընդունելության գործընթացի առաջին փուլում Երևան քաղաքում գործող ՄՈՒՀ-ում չի հայտագրվել 15 դիմորդ, իսկ ՀՀ մարզերում՝ 13 դիմորդ, բացառությամբ՝ «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» բաժնի, «Գեղանկարչություն», «Քանդակագործություն» մասնագիտությունների և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի։ Եթե դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ դիմորդների հայտերի թիվը մինչև 3-ով է պակաս սահմանված թվից, ապա ՄՈՒՀ-ը կարող է հայտագրումը շարունակել ընդունելության երկրորդ փուլում, իսկ դրանից ավելի դեպքում՝ նույն օրը պատշաճ և հասանելի եղանակով (հայտում նշված կապի միջոցով), տեղեկացնում է դիմորդին տվյալ որակավորմամբ կամ մասնագիտությամբ խումբ (կուրս) չձևավորվելու հիմքով դիմումը մերժելու մասին՝ առաջարկելով այլընտրանքներ.
4) միջնակարգ կրթության հիմքով որակավորումների (ուղղվածությունների) կամ մասնագիտությունների (մասնագիտացումների) համար ընդունելության գործընթացի առաջին փուլում չի հայտագրվել 10 դիմորդ (բացառությամբ արվեստի ոլորտի և հանրային ու մասնավոր ՄՈՒՀ-երի), եթե առկա չէ հիմնական կրթության հիմքով երկրորդ կուրս: Այս դեպքում կարող է կիրառվել սույն կետի 3-րդ ենթակետի երկրորդ նախադասության ընթացակարգը.
5) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:
Ընդունելությանն առնչվող փաստաթղթեր՝
- Ընդունելության կարգ
- Աշխատարանների կազմակերպման կարգ
- Կրթական ծրագրի լիզենզիա
- Հավատարմագրման վկայական
- Մասնագիտական կրթական ծրագրեր
- Ուսումնառության պայմանագիր
- Փաստաթղթեր, կարգեր
- Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների փաստաթղթերի ընդունում. ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (2026-2027 ուսումնական տարի)
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010 74 00 22, 077 09 28 48
Մեր հասցեն՝ Անդրանիկի 92/1
Մեր էլ․ հասցեն՝ college@mskh.am