Քոլեջի ուսանողներն ամփոփում են առաջին ուսումնական տարին
Մարիամ Ասատրյան
Ճամփորդությունների միջոցով ուսուցումը մնում է գործունեության գլխավոր առանցքներից մեկը։ Այս տարի իրականացվել են մի շարք առանցքային նախագծեր.
Առաջին կուրսն ավարտող ուսանողների հաշվետվությունները՝
- Ներսիսյան Գրիգոր՝․․․․ես այս կիսամյակի ընթացքում ամենակարևորը ձեռք եմ բերել շատ մտերիմների, որոնց ես կարող եմ իրոք վստահել և կիսվել նրանց հետ․․․․․
- Էրիկ Օհանյան՝․․․․․չեմ էլ նկատել, թե ոնց անցավ 1-ին կուրսը, բայց վստահ կարող եմ ասել, որ այս տարվա սկզբից ոչ միայն լիքը գիտելիքներ ստացա, այլև հրաշալի ընկերներ ու անմոռանալի հիշողություններ ձեռք բերեցի: Մի խոսքով՝ դարձել ենք մի մեծ ու ջերմ ընտանիք, ու ես իսկապես շատ եմ սիրում իմ քոլեջը․․․․
- Թադևոսյան Գոհար`…քոլեջում փոխվեցին կարծրատիպերս, հոբբիներս, փոխվեցի ես ինքս։ Սկսեցի այլ կերպ նայել ամեն ինչին, մարդկանց, շփմանը․․․․․
- Լիանա Մեսրոպյան`…. խմբային աշխատանքը և մշակութային ակտիվությունները հարստացրեցին իմ անձնական և մասնագիտական զարգացումը։ Ապագայում նախատեսում եմ շարունակել զարգացումը ընտրված մասնագիտության ուղղությամբ․․․․․
- Անահիտ Մկրտչյան`…..ուսումնական տարին քոլեջում ինձ համար բացեց նոր կյանքի դռներ՝ լի նոր մարդկանցով, նոր շրջապատով ու անմոռանալի էմոցիաներով։ Քոլեջի շնորհիվ ես ձեռք բերեցի «իրական» ընկերներ, ինչպես նաև սեր ու հետաքրքրություն այնպիսի առարկաների նկատմամբ, որոնք դպրոցում ինձ գրեթե չէին էլ հետաքրքրում։ Այստեղ փոխվեցին իմ կարծրատիպերը, հոբբիները, փոխվեցի ես ինքս․ սկսեցի այլ կերպ նայել ամեն ինչին՝ մարդկանց, շփմանն ու աշխարհին․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։