Քոլեջի ուսանողներն ամփոփում են 2025-2026 ուսումնական տարին

Քոլեջի ուսանողներն ամփոփում են 2025-2026 ուսումնական տարին

Մարիամ Ասատրյան

 Կազմակերպվել են «Բաց դռների օր» հանդիպումները, աշխատարաններ: Ինչպես նաև Քոլեջի ամենօրյա ընդհանուր պարապմունքները՝ որպես միասնական կրթական միջավայրի կարևոր բաղադրիչ։

Առաջին կուրսն ավարտող ուսանողների հաշվետվությունները՝

  • Արինա Չոբանյան՝․․․կարծում եմ՝ այս ուսումնական տարին ինձ շատ բան տվեց։ Սովորեցի նոր ծրագրեր, զարգացրեցի իմ ստեղծագործական և տեխնիկական կարողությունները, ձեռք բերեցի նոր փորձ և ավելի վստահ դարձա իմ մասնագիտական ընտրության մեջ․․․․
  • Նարե Արղության՝․․․․․ այս ուսումնական տարին ինձ համար անցավ արդյունավետ, հետաքրքիր և բովանդակալից։ Ես ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերեցի, այլև զարգացա որպես անձնավորություն, սովորեցի աշխատել թիմում, լինել ավելի կազմակերպված և վստահ։ Այս տարվա ընթացքում ստացած փորձը, հիշողություններն ու գիտելիքները երկար կմնան ինձ հետ և վստահաբար օգտակար կլինեն ապագայում․․․․․
  • Նարեկ Բեգլարյան՝․․․․այս ուսումնական տարվա ընթացքում նոր գիտելիքներ և փորձ եմ ձեռք բերել, զարգացրել եմ իմ մասնագիտական և անձնական հմտությունները։ Կարծում եմ՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կարող է դառնալ գործնական և համագործակցային նախագծերի քանակի ավելացման շնորհիվ, քանի որ դրանք օգնում են գիտելիքները կիրառել իրական աշխատանքներում․․․․․
  • Նարե Հովհաննիսյան՝․․․այս ուսումնական տարվա կարևոր իրադարձություններից մեկը մասնագիտական կրթության ուսանողական հանրապետական բաց գիտաժողովն էր, որին մասնակցել եմ որպես կամավոր։ Մայիսի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում մեկնարկեց մասնագիտական կրթության ուսանողական, հանրապետական բաց գիտաժողովը, որը կազմակերպվել էր քոլեջի Որակի կենտրոնի նախաձեռնությամբ․․․․
  • Վահե Մակվեցյան՝․․․անցնող ուսումնական տարին ինձ համար դարձավ բազմաշերտ զգացումների, ակադեմիական վերելքների և արժեքավոր բացահայտումների մի ամբողջական շրջան․․․․

Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։

 

college