2025-2026 ուսումնական տարվա ամփոփում
Մարիամ Ասատրյան
Տարին բաժանվեց հստակ ուսումնական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատուկ շեշտադրումները․
Առաջին կուրսն ավարտող ուսանողների հաշվետվությունները՝
- Վարդանյան Աստղիկ՝․․․․․ քոլեջը մեզ սովորեցնում է ոչ միայն կրթվել, այլ նաև պահպանել մեր մշակույթը ազգային պարերի միջոցով, ճանաչել մեր հայրենիքը, սիրել, հաղթահարել բոլոր խոչնդոտները և դժվարություները ճանփորդության միջոցով։ Մենք իրավունք ունենք ազատ ներկայացնել մեր գաղափարները և դասավանդողների օգնությամբ իրագործելու դրանք․․․․․
- Ասյա Բեկլարյան՝․․․․․ լինելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի սովորող՝ ես ամեն օր նորովի եմ բացահայտում կրթության իրական արժեքը։ Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ այստեղ կրթվելն անհամեմատ ավելի հետաքրքիր է, դինամիկ, խորը և բովանդակալից, քան ավանդական դպրոցական միջավայրում։ Քոլեջն ինձ տվեց այն ակադեմիական ու ստեղծագործական ազատությունը, որի կարիքն ունեի իմ ներուժը դրսևորելու համար․․․․․
- Նանե Պետրոսյան՝․․․․յուրաքանչյուր առարկա յուրովի նպաստեց իմ մտահորիզոնի ընդլայնմանը և օգնեց ձեռք բերել հմտություններ, որոնք հետագայում կկիրառեմ ոչ միայն մասնագիտական գործունեության, այլև առօրյա կյանքում․․․․․
- Վարդուհի Ջանունց՝․․․․եթե տարվա սկզբում դեռ լիովին վստահ չէի, թե որքան կհետաքրքրի ինձ համակարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտությունը, ապա ընթացքում հասկացա, որ այն շատ ավելի ստեղծագործական և հետաքրքիր է, քան պատկերացնում էի․․․․
- Նարե Սաղաթելյան՝․․․․2025 թվականին մուտք գործելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ՝ իմ առջև բացվեց ինքնակրթության, ազատության և գործնական հմտությունների մի նոր աշխարհ։ Այստեղ մթնոլորտը շատ էր տարբերվում ինձ ծանոթ այլ քոլեջներից և ավագ դպրոցներից․․․․․
Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։