2025-2026 ուսումնական տարվա հաշվետվություն

2025-2026 ուսումնական տարվա հաշվետվություն

Մարիամ Ասատրյան

2025-2026 ուսումնական տարին Քոլեջում աչքի ընկավ նոր, ինքնատիպ ու ստեղծագործող սովորողների ներգրավմամբ, ում հետ միասին կառուցվեց «ապրող կրթության» և զարգացման կայուն ճանապարհ։

Առաջին կուրսն ավարտող ուսանողների հաշվետվությունները՝

  • Բաբայան Էլիզա՝․․․․ավարտին է մոտենում իմ ուսումնական առաջին տարին քոլեջում: Այս տարին լի էր բացահայտումներով, նոր գիտելիքներով, ճամփորդություններով և ինքնադրսևորման բազմաթիվ հնարավորություններով․․․․․
  • Մադոյան Թամարա՝․․․․այս տարի ես շատ ճամփորդեցի,և դա է այն պատճառներից մեկը թե ինչու եմ ես եկել Սեբաստացի քոլեջ։ Մենք ունեինք ինչպես մասնագիտական ,այնպես էլ ամբողջ քոլեջով ճամփորդություններ։ Իմ ամենատպավորիչ ճամփորդությունը,որի մասին ես միշտ գրում եմ,դա Լոռու եռօրյա ճամփորդությունն է․․․․․
  • Մանուշակ Թորոսյան՝․․․․իմ կյանքի ամենաճիշտ և ամենակարևոր որոշումներից մեկը քոլեջ ընդունվելն էր։ Սկզբում դա պարզապես նոր փուլ էր թվում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այստեղ ես ոչ միայն գիտելիքներ ստացա, այլ նաև փոխվեցի որպես մարդ, վերագտա ինքս ինձ, բացահայտեցի նոր հնարավորություններ և ապրեցի հիշողություններով լի մի ամբողջ տարի․․․․
  • Տիգրան Թունյան`…..նախագծային ուսուցումը, քննարկումները և տարբեր հանդիպումները մեծապես նպաստեցին խոսքի հմտություններիս զարգացմանը, ընդլայնեցին մտածողությունս ու աշխարհայացքս։ Վստահ եմ, որ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կարևոր դեր կունենան իմ ապագա գործունեության մեջ․․․․․
  • Նարինե Պետրոսյան՝․․․․ այս ընթացքում մասնակցել եմ տարբեր ուսումնական և մասնագիտական նախագծերի, կատարել բազմաթիվ առաջադրանքներ և զարգացրել իմ կարողություններն ու հմտությունները․․․․․

Ամբողջական գրառումը՝ հետևյալ հղումով։

 

college