Առաջին բուժօգնության կարևորությունը կյանքում
Ասյա Ծատրյան
Առաջին բուժօգնության իմացությունը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, քանի որ արտակարգ իրավիճակներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի և ցանկացած վայրում։Ճիշտ և ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է կանխել վնասվածքի խորացումը, թեթևացնել տուժածի վիճակը և նույնիսկ փրկել կյանքեր։ Հատկապես երեխաների հետ աշխատելիս առաջին բուժօգնության հմտությունները դառնում են առավել անհրաժեշտ, քանի որ երեխաները հաճախ են հայտնվում տարբեր վտանգավոր իրավիճակներում՝ խաղերի, սպորտային կամ առօրյա գործունեության ընթացքում։
Այս կարևորությունը գիտակցելով՝ մասնակցեցի երկօրյա առաջին բուժօգնության սեմինարի, որը չափազանց օգտակար և բովանդակալից էր։
Ավելին՝ բլոգում։