Հունիսյան մանկավարժական ճամբար․ օր երկրորդ
Ասյա Ծատրյան
Մանկավարժական ճամբարը հիանալի ժամանակահատված է ամենատարբեր քննարկումների, դիտարկումների, ամփոփումների ու նոր նախագծերի ներկայացման, պլանավորման համար։ Ճամբարային երկրորդ օրը ևս սկսեցինք առավոտյան կարճ հավաք-քննարկումով։ Աշխատակարգի հստակ սահմանումը ոչ միայն արդյունավետ է դարձնում գործը, այլև թույլ է տալիս օրվա ավարտին գրանցել գոհացնող արդյունքներ։ Մանկավարժների աշխատանքային գործունեության, վեց տարեկանների մուտքի ու ամառային լողափնյա ճամբարի, համեղ ընդմիջումով ծիսական խոհանոցի մասին՝ սիրով պատրաատած տեսանյութում։