Մեծ Շարա լեռան բարձունքի տպավորություններից․․․․․
Մարիամ Ասատրյան
Լեռը մեզ դիմավորեց գարնանային թարմությամբ ու բացահայտումներով։ Մենք ոչ միայն քայլում էինք, այլև ուսումնասիրում․ Մեծ Շարայի լանջերին թաքնված քարանձավները մեզ տեղափոխեցին մի այլ աշխարհ։
Մասնակիցների տպավորությունները՝
Տիգրան Թունյան՝․․․․․ամեն ճամփորդությունից հետո ավելի եմ հասկանում, ավելի ու ավելի եմ կարևորում հայրենիքի արժեքն ու գաղափարը, նրա կարևորությունը մեր կյանքում։ Ու մեծն գրող Րաֆֆին ճիշտ է ասել՝ «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարիտ սիրել նրան»․․․․․
Մայիս Գրիգորյան՝․․․․մայիսի 28-ին մեր քոլեջի խմբով գնացինք արշավի դեպի Մեծ Շարա լեռ։ Ճանապարհը բավականին հեշտ էր, և առանձնապես դժվար հատվածներ չկային, դրա համար կարողացա հանգիստ քայլել ու վայելել գեղեցիկ բնությունը։ Ամենուր կանաչ դաշտեր էին, հեռվում երևում էին լեռները, իսկ օդը մաքուր ու թարմ էր․․․․․
Նարե Հովհաննիսյան՝․․․․լեռան գագաթից բացվող տեսարանը բոլորիս վրա մեծ տպավորություն թողեց։ Այդ պահին մենք զգացինք, թե որքան գեղեցիկ է բնությունը և որքան կարևոր է նման արշավներին մասնակցելը։ Արշավը մեզ տվեց նոր էներգիա, ուրախություն և անմոռանալի հիշողություններ, որոնք երկար ժամանակ կմնան մեր հիշողության մեջ․․․․․
Ամբողջական պատումը կարդացեք հետևյալ հղումով։