Մեծ Շարայի կանչը. Մայիսի 28-ի մեր հաղթանակած բարձունքը։

Մեծ Շարայի կանչը. Մայիսի 28-ի մեր հաղթանակած բարձունքը։

Մարիամ Ասատրյան

Մայիսի 28-ը մեզ համար դարձավ ոչ միայն պատմական տոն, այլև սեփական ուժերի և միասնականության վերահաստատման օր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի ավանդական դարձած նախագիծն արդեն 5-րդ տարին անընդմեջ մեզ տարավ դեպի բարձունք, և այս անգամ մեր առջև հառած էր Մեծ Շարա լեռը՝ իր 2475 մետր վեհությամբ։

Մասնակիցների տպավորությունները՝

Աքսենիյա Առաքելյան՝․․․․․քայլարշավի ընթացքում բարձրանալիս, մենք հանդիպեցինք մի տպավորիչ և անչափ գեղեցիկ քարանձավի։ Այն մի պահ կտրեց մեզ իրականությունից, ու բոլորս հետաքրքրությամբ ուսումնասիրեցինք այն․․․․․

Սոնա Ղազարյան՝․․․․․․․բարձրունքը, որից իջնելն ավելի հեշտ էր թվում, վերածվեց փորձության։ Ճանապարհին ընկերներիս հետ ձեռք ձեռքի բռնած, իրար օգնելով էինք իջնում։ Թեև մի քանի անգամ ընկանք, բայց իրար վրա ծիծաղելով ու օգնելով՝ առաջ էինք գնում․․․․․․․

Սամվել Հարությունյան՝․․․․․Այս արշավը դարձավ մեր ամենահիշարժան օրերից մեկը։ Մենք ոչ միայն վայելեցինք գեղեցիկ բնությունն ու լեռների հրաշալի տեսարանը, այլ նաև անցկացրինք ջերմ ու ուրախ ժամանակ ընկերների և դասախոսների հետ՝ ստեղծելով անմոռանալի հիշողություններ․․․․․


Ամբողջական պատումը կարդացեք հետևյալ հղումով։

college