Մանկավարժական ճամբարի մեկնարկ
Մարինե Մարտիրոսյան և ընկերներ
Ամենամյա մանկավարժական ճամբարի մեկնարկը տրված է։ Այս շրջանը դասավանդողների մասնագիտական ինքնակրթության, աշխատանքային վերլուծության, փորձի փոխանակման լայն հնարավություն է․ ֆիզիկական միջավայրում ունենում ենք մասնախմբով հանդիպումներ, աշխատում ենք նախագծերի լրամշակման խմբերով, տարեկան նախագծերի արդյունքների շուրջ վերլուծություն-դիտարկումներ ենք անում։ Աշխատանքի հետագա պլանավորումն այս ձևաչափով ավելի արդյունավետ է։ Այսօր ունեցանք մասնախմբով հավաք 1-2-րդ դասարանի դասվարների հետ։ Խոսեցինք առաջիկա նախագծերի լրամշակման, 4-րդ ուսումնական շրջանի ամփոփման, 5-րդ ուսումնական շրջանի կազմակերպման խնդիրների, առաջարկների մասին։
Նյութը՝ դասվարի բլոգում
Նյութը՝ դասվարի բլոգում