Սեբաստացիների ճանապարհը դեպի ուրբաթ-համերգ
Կեսօրն արդեն մոտենում էր, արևը ժպտում էր իր ամենաջերմ ժպիտով, իսկ սեբաստացիները ճանապարհ էին ընկել դեպի ուրբաթ-համերգ։ Ճանապարհը լցվել էր ոչ միայն քայլերով, այլև երգով, ծիծաղով ու սպասումով։ Մեկը փորձում էր ձայնը «տաքացնել», մյուսը ռիթմ էր պահում, իսկ մեկն էլ հումորով ասում էր․ «Մինչև համերգ հասնենք՝ մեր փորձը կավարտենք ճանապարհին»։ Բոլորը ծիծաղեցին, որովհետև սեբաստացիների համար ամեն ճանապարհ մի փոքրիկ բեմ է։
Ավելին՝ բլոգում։