Բլոգավարության նորամուտ․ սովորող-սովորեցնող
Սեդա Վիրաբյան Մարինե Մարտիրոսյան
«Բլոգուսուցում․ Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագծի շրջանակում այսօր «Զար զընգը» ջոկատը ունեցավ արդյունավետ և հետաքրքիր համագործակցություն Նվարդ Սարգսյանի և Միջին դպրոցի ԱԲ ընտրությամբ խմբի սովորողների հետ։
Արևելյան դպրոցի «Շրջված հեքիաթ» ճամբարային ջոկատի ճամբարականները ծանոթանում են բլոգի մեդիագործիքներին։ Կրթահամալիրի12-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանը երկօրյա ուսումնական պարապմունք անցկացրեց, որի ընթացքում փոխանցեց իր փորձը, մեդիահմտությունները։ Ճամբարականներն արդեն ունեն իրենց անհատական բլոգները, իրենց մասին հրապարակել են պատումներ։ Այսօր հրապարակել են իրենց առաջին ուսումնական նյութը` հորինուկ-հեքիաթը։ Շնորհավորենք բլոգային մեդիահարթակում նորամուտի` իրենց տարիքային խմբում նոր ուսումնական գործիքի կիրառման համար։ Կեցցեք…
Նյութը` դասարանական բլոգում։