Նորամուտ. բլոգավարություն
Մարինե Մարտիրոսյան
Արևելյան դպրոցի <<Շրջված հեքիաթ>> ճամբարային ջոկատի ճամբարականները ծանոթանում են բլոգի մեդիագործիքներին։ Կրթահամալիրի12-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանը երկօրյա ուսումնական պարապմունք անցկացրեց, որի ընթացքում փոխանցեց իր փորձը, մեդիահմտությունները։ Ճամբարականներն արդեն ունեն իրենց անհատական բլոգները, իրենց մասին հրապարակել են պատումներ։ Այսօր հրապարակել են իրենց առաջին ուսումնական նյութը` հորինուկ-հեքիաթը։ Շնորհավորենք բլոգային մեդիահարթակում նորամուտի` իրենց տարիքային խմբում նոր ուսումնական գործիքի կիրառման համար։ Կեցցեք…
Նյութը` դասարանական բլոգում։