Արևմտյան Հայաստան․հոգու և հիշողության ճամփորդություն։
Մարիամ Ասատրյան
Կան ճանապարհներ, որոնցով քայլելիս զգում ես ոչ թե հողի հյուսվածքը, այլ սեփական արմատների կանչը։ Արևմտյան Հայաստանով անցած մեր այս եռօրյա ուղևորությունը հերթական երթուղի չէր. այն ուխտագնացություն էր դեպի մեր կորուսյալ դրախտ, հանդիպում՝ սեփական պատմության, ցավի ու վեհության հետ։
Մասնակիցների տպավորությունները․
- Աստղիկ Վարդանյան՝․․․այս ճամփորդությունից հետո ես վերադարձա լրիվ ուրիշ մարդ։ Ես վերադարձա ավելի ծանր սրտով, բայց ավելի ամուր արմատներով։ Որովհետև երբ տեսնում ես քո պատմությունը սեփական աչքերով, այլևս երբեք նույն մարդը չես մնում․․․․․․
- Լյովա Վասիլյան՝․․․․այս ճամփորդությունը ինձ համար շատ ուսանելի և հուզիչ էր։ Ես ավելի լավ ճանաչեցի Արևմտյան Հայաստանը և զգացի մեր պատմության կարևորությունը։ Այդ օրերը երկար կմնան իմ հիշողության մեջ․․․․
- Անժելա Դադոյան՝․․․․․ Սբ. Խաչ եկեղեցին իր սիմվոլիզմով ինձ ամենաշատը դուր եկավ: Օրինակ՝ եկեղեցու ճարտարապետ Մանվելին արքան հրամայել էր քանդակել իրեն և Հիսուսին միասին կանգնած, սակայն ինքն իրեն հրամայել էր քանդակել ավելի բոյով, քան Հիսուսին: Դրանով Գագիկ Արծրունին ցանկացել է ցույց տալ, որ դասում է իրեն ավելի բարձր, քան Հիսուսին․․․․․
- Միլենա Բաբայան՝․․․․շրջելու ընթացքում ներսումս մի շատ տարբեր զգացում կար կարծես պատմությունը կենդանանում էր մեր առաջ։ Երբեմն պարզապես նայում էի ու մտածում, թե ինչքան ցավ, ուժ ու հիշողություն կա այդ վայրերում։
- Անի Մուսոյան՝․․․․․այնպիսի զգացողություն էր, կարծես ես մտել էի Հայաստանի մեկ այլ անկյուն։ Ուղևորության ընթացքում ես ավելի մեծ հպարտություն զգացի իմ արմատների և իմ ժողովրդի հանդեպ։ Այս ուղևորությունն ինձ շատ վառ հիշողություններ և հույզեր պարգևեց, որոնք ես երկար ժամանակ կպահպանեմ․․․․․
- Հակոբ Գյուլգյուլյան՝․․․․․Արևմտյան Հայաստան կատարած իմ ուղևորությունը դարձավ ինձ համար հիշարժան փորձ։ Տեսնելով այն վայրերը, որոնց մասին միայն գրքերից ու պատմություններից էի լսել, ես գնահատեցի դրանց պատմական ու մշակութային արժեքը։ Հին եկեղեցիները, լեռներն ու քարաշեն կառույցները կարծես կենդանի վկայություններ էին անցյալից…..
Ավելին կարդացեք հետևյալ հղումով։