Տվյալների վերլուծությունից մինչև մեքենայական ուսուցում. STEP.ai ծրագրի ուսանողների առաջադիմության և որակական աճի ամփոփում
Ելենա Օհանյան
Քոլեջի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հաջողված համագործակցությունն ու արձանագրած բարձր արդյունքները արդեն արժանացել են նաև միջազգային հարթակների ուշադրությանը. ծրագրի ընթացքին, մեր կիրառած հիբրիդային մոդելին և ուսանողների տպավորություններին առանձին հոդվածով անդրադարձել է AVC-AGBU-ն իր պաշտոնական «Insights» շարքում (Insight #55)՝ բարձր գնահատելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արհեստական բանականության կրթության ներդրման մեր այլընտրանքային փորձը։ Հոդվածը գրվել է հիմք ընդունելով իմ հոդված-հաշվետվությունը դասընթացի վերաբերյալ։
2025-2026 ուսումնական տարում STEP.ai ծրագրի շրջանակներում Քոլեջում ձևավորվել է երկու հիմնական ուսումնական խումբ.
- ՄՍԿՀ 1 (Առաջին փուլ / Սկսնակներ). Բազային մակարդակ, որտեղ ներառված է եղել 30 ուսանող, որոնցից ավարտական փուլ են հասել 19 ուսանող, ովքեր անցել են Python-ի հիմունքներ և տվյալների վերլուծություն։
- ՄՍԿՀ 2 (Երկրորդ փուլ / Մեքենայական ուսուցում). Խորացված մակարդակ, որտեղ ներառված է եղել 14 ուսանող, որոնցից ավարտական փուլ են հասել 9 ուսանող, ովքեր ուսումնասիրել են Machine Learning-ի բազային մոդելները։
Քոլեջի մասնակցության վիճակագրությունը ըստ տարիների կարող եք տեսնել ստորև աղյուսակում, իսկ ավելին՝ հղումով․
| Ուստարի | Հայտագրված մասնակիցների քանակը | Դասընթացը շարունակող և դասընթացը ավարտած մասնակիցների քանակը | Դասընթացը շարունակող մասնակիցների մասնաբաժինը (%) | Դասընթացը չշարունակելու պատճառները |
|---|---|---|---|---|
| 2023-2024 | 18 | 0 | 0 % | Քոլեջում ուսումնառության ավարտ |
| 2024-2025 | 22 | 14 | 63,64 % | Կրթական ծրագրի հաջորդ փուլերի անհամապատասխանությունը մասնագիտությանը |
| 2025-2026 | ՄՍԿՀ 1 — 30 ՄՍԿՀ 2 — 14 | ՄՍԿՀ 1 — 19 ՄՍԿՀ 2 — 9 | ՄՍԿՀ 1 — 63,33 % ՄՍԿՀ 2 — 64,29 % | — Քոլեջում ուսումնառության ավարտ — Կրթական ծրագրի հաջորդ փուլերի անհամապատասխանությունը մասնագիտությանը — Դժվարություններ ուսումնական նյութը յուրացնելու մեջ, քանի որ ծրագիրը խիտ է — Ուսանողի անհատական նախապատվություններ |