«Տարբերվող սովորողներ» TV-ի հյուրն է Մոնիկա Հարությունյանը․․․
Համակարգումը՝ Սյուզաննա Սարգսյանի
Մոնիկան մեր դպրոցի այն սովորողներից է, ով իր լուսավոր բնավորությամբ, ժպիտով և նպատակասլացությամբ միշտ տարբերվում է։ Նա ոչ միայն ժպտերեսիկ և պատասխանատու է, այլև հաջողություններ է գրանցում մոդելային և դերասանական ոլորտներում։
Մոնիկան մասնակցել է տարբեր նկարահանումների և հանդես եկել հանրությանը հայտնի հեռուստանախագծերում ու ֆիլմերում, այդ թվում՝ «Full House», «Full Yerevan», «Mallորվածները» և այլ սիրված նախագծերում։ Իր աշխատասիրության, ինքնավստահության և ստեղծագործական մոտեցման շնորհիվ նա շարունակում է զարգացնել իր տաղանդները՝ համատեղելով ուսումը և մասնագիտական հետաքրքրությունները, նաև շատ է սիրում հետաքրքիր գրքեր կարդալ։
Մոնիկային մաղթում ենք նոր բարձունքներ, ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ ոգեշնչում։