Հանրապետության օրեր. բարձունքի հաղթահարում
Անահիտ Հարությունյան
«Հանրապետության օրեր. բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագծի շրջանակում Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները մեկնեցին Բուժական՝ հաղթահարելու Թեղենյաց վանքի բարձունքը: Բուժական գյուղում մեզ միացան տեղաբնակ Աստղիկ Մովսիսյանը և առաջին բուժօգնության մասնագետ Արման Մակարյանը: Նրանք մեզ հետ քայլեցին: Աստղիկ Մովսիսյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր տեղանքի, վանքի մասին: Թեղենյաց վանքում սովորողները երգեցին հոգևոր երգեր:
Ճամփորդությունը լի էր հետաքրքիր ու վառ տպավորություններով: Ավելին՝ բլոգում: