Թեժառույքի վանք. բարձունքի հաղթահարում

Թեժառույքի վանք. բարձունքի հաղթահարում

Ալվարդ Անդրեասյան

Մեր ուսումնական ճամփորդությունը դեպի Թեժառույքի վանք դարձավ իսկական փորձություն ու հաղթանակ։ Սովորողները մեծ ոգևորությամբ և համախմբվածությամբ հաղթահարեցին դեպի վանք տանող բարձունքը՝ ցուցաբերելով դիմացկունություն, կամք և նպատակասլացություն։
Ճանապարհի ընթացքում ոչ միայն բացահայտեցինք բնության գեղեցկությունը, այլև խոսեցինք Թեժառույքի վանքի պատմական ու մշակութային արժեքի մասին։ Բարձունքի հաղթահարումը յուրաքանչյուրի համար դարձավ փոքրիկ հաղթանակ՝ լի նոր տպավորություններով և անմոռանալի հույզերով։

Ավելին՝ բլոգում։

MSKH westernschool