Թբիլիսի կամ վերջին պատում
Մարթա Ասատրյան
Ճամփորդության ուսուցումը
յուրահատուկ բրենդ է, որը ստեղծվել, մշակվել և զարգացել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։
Եվ շատ կարևոր է, որ այն 2017-ից դարձել է «Ցտեսություն» նախագծի բաղադրիչ։ Ինձ համար
սա ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է․ ավարտական շրջանը դարձնել ոչ թե հերթական ռեստորանային
երեկո, այլ միասին ճանապարհ անցնելու, ճանաչելու, բացահայտելու և ապրելու փորձառություն։
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն
հայտնել բոլոր սովորողներին՝ իրենց պատասխանատու ու հասուն վերաբերմունքի համար, ծնողներին՝
վստահության համար, և կրթահամալիրին՝ այս նախագծի կայացման ու շարունակական աջակցության
համար։ Վստահ եմ՝ տարիներ անց այս ճանապարհները, քայլքերը, գիշերային զրույցներն ու
միասին ապրած օրերը սովորողների հիշողության մեջ կմնան որպես դպրոցական կյանքի ամենաջերմ
ու ամենաիրական փորձառություններից մեկը։
Նյութն իմ բլոգում։