Մրցույթի մասնակցություն
Սոֆյա Այվազյան
Այս ուսումնական տարում Վաչե Գևորգյանը մասնակցել է աշխարհագրության միջազգային հեղինակավոր մրցույթին (International Geography Bee - European Championships):
Առաջին փուլում Վաչեն հանձնել է որակավորման քննություն՝ 100 հնարավորից վաստակելով 96 միավոր: Երկրորդ փուլում /մարտի 6-ին/, մասնակցել է Եվրոպայի առցանց մրցաշարին (Winter Online Geography Bee), որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների սովորողներ։
Վաչեն ստացել է Բեռլինում կայանալիք եվրոպական առաջնությունում մասնակցության հրավեր, որը տեղի կունենա մայիսի 28-ից 31-ը։ Նա հանդես կգա որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։