Մրցույթի մասնակցություն
Սոֆյա Այվազյան
Այս ուսումնական տարում Վաչե Գևորգյանը մասնակցել է
աշխարհագրության միջազգային հեղինակավոր մրցույթին (International
Geography Bee - European Championships):
Առաջին փուլում Վաչեն հանձնել է որակավորման քննություն՝ 100 հնարավորից վաստակելով 96 միավոր: Երկրորդ
փուլում
/մարտի 6-ին/, մասնակցել է Եվրոպայի առցանց մրցաշարին (Winter
Online Geography Bee), որին մասնակցել
են Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների
սովորողներ։
Վաչեն ստացել է Բեռլինում կայանալիք եվրոպական առաջնությունում
մասնակցության հրավեր, որը տեղի կունենա մայիսի 28-ից 31-ը։
Նա հանդես
կգա որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի 10-րդ
դասարանի սովորող։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։