Մասնագիտական կրթության բաց գիտաժողով
Լիլիթ Սահակյան
Մայիսի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում մեկնարկեց մասնագիտական կրթության ուսանողական, հանրապետական բաց գիտաժողովը, որը կազմակերպվել էր քոլեջի Որակի կենտրոնի նախաձեռնությամբ։ Գիտաժողովը համախմբել էր տարբեր քոլեջների ու կրթական հաստատությունների ուսանողների, դասավանդողների և մասնագիտական կրթությամբ հետաքրքրված հյուրերի։ Գիտաժողովի բացմանը ներկա էին կրթության տեսչական մարմնի՝ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Կարեն Օսեյանը, գլխավոր մասնագետ Կարինե Արսենյանը։ Ավելին՝ Որակի կենտրոնի բլոգում։