Եռօրյա վերապատրաստման մասնակցության ամփոփում

Եռօրյա վերապատրաստման մասնակցության ամփոփում

Վարդան Կարապետյան

Մայիսի 6-8-ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց «ERASMUS+» ծրագրի «PROVE» նախագծի շրջանակում կազմակերպված ուսուցիչների եռօրյա վերապատրաստման դասընթացը՝ նվիրված արժեքների և գիտելիքների վրա հիմնված կրթության (VaKE) մոտեցմանը։ Դասընթացին մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցների մանկավարժներ՝ նպատակ ունենալով ծանոթանալ ժամանակակից կրթական մեթոդներին և կիրառելի գործիքներին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից դասընթացին մասնակցեցին հինգ հասարակագետներ՝ Վարդան Կարապետյանը, Ստելլա Մնացականյանը, Նազելի Պետրոսյանը, Հեղինե Խալաթյանը և Մարինե Բանդիկյանը: Դասընթացը վարում էր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:


Ամփոփումը՝ հասարակագիտական մասնախմբի բլոգում


Մասնախմբի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

Էջի լուսանկարը՝ ԵՊՀ կայքից

highschool