«Մեկ դպրոց, երեք լեզու, բազմաթիվ պատմություններ»
Հանդիպման հրավեր
Մայիսյան հավաքի շրջանակներում սիրով հրավիրում ենք մասնակցելու հետաքրքիր հանդիպման՝ նվիրված մեր դպրոցի պատմությանը և օտար լեզուների դերին շրջանավարտների կյանքում։
📅 Օր՝ 14 մայիսի, 2026
🕐 Ժամ՝ 13:00
📍 Վայր՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Հանդիպման ընթացքում Ավագ դպրոցի շրջանավարտները կկիսվեն իրենց հիշողություններով, փորձով և պատմություններով՝ կապված դպրոցի և այստեղ ուսուցանվող օտար լեզուների հետ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իտալերենի, ֆրանսերենի և իսպաներենի ուսուցմանը և այն հնարավորություններին, որոնք այս լեզուները բացել են շրջանավարտների կրթության, աշխատանքի և ճանապարհորդությունների ընթացքում։
Սպասվում է ջերմ և հետաքրքիր հանդիպում, որը կապ կստեղծի տարբեր սերունդների միջև և նոր լիցք կհաղորդի օտար լեզուների ուսումնասիրմանը։
Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրվածներին։
Նախագիծը՝ այստեղ