Ճամփորդական պատումներ Մեղրաձորից
Մայիսի 9-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետզոտական վարժարանի սովորողները ճանաչողական և հայրենագիտական ճամփորդություն իրականացրին դեպի Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժներ։ Ճամփորդության ընթացքում սովորողները բացահայտեցին բնության ու պատմամշակութային ժառանգության գեղեցկությունը, քայլեցին լեռնային արահետներով, այցելեցին վանական համալիր և վայելեցին Մեղրաձորի ջրվեժների բնապատկերը։ Օրը լի էր նոր տպավորություններով, հետաքրքիր զրույցներով և միասնականության ջերմ մթնոլորտով։
Սովորողների գրառումները կարող եք կարդալ դասավանդողի բլոգում։