Գնդակախաղերով մարզատոն
Մարինե Մարտիրոսյան, Դիանա Գևորգյան
Մայիսյան հավաքի շրջանակներում գնդակսխաղերով մարզատոն ունեցանք Արևելյան դպրոցի 1.3 դասարանի սովորողների հետ։ Նախագծի շրջանակներում խաղացինք գնդակախաղեր, էստաֆետային խաղեր։ Սովորողները պարապմունքը սկսեցին ուրախ նախավարժանքով, վազքով։ Թիմային հանդիպման ընթացքում սովորողները դրսևորեցին ինքնուրույնություն, զգեստափոխվթցին, նախապատրաստվում խաղին։ Մարզախաղերը նպաստում են ուշադրության կենտրոնացմանը, լսելու, հրահանգներին հետևելու, ընկերոջ խաղին հետևելու, միմյանց օգնելու սոցիալական հմտությունների զարգացմանը։ Նյութը` դասարանական բլոգում։